ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Վիճաբանություն ԱԺ նիստերի դահլիճում. Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց (Տեսանյութ)

Վիճաբանություն ԱԺ նիստերի դահլիճում. Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց (Տեսանյութ)

ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատողություն հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլցյանին:

ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց եւ ասաց. «Հայտարարում եմ նկատողություն, ի՞նչ էր ձեր անունը, Հռիփսիմե Ստաբուլյանին: Ինձ թվում է՝ դուք լավ չեք հասկանում, ձեզ սխալ է թվում: Ես ամբողջ ձեր խմբակցությանն արդեն ես կոչ եմ անում հանգստացեք: Կանեմ էն, ինչ կուզեմ»:

Տեղից մեկն ասաց. «Չես կարա», ինչին Ռուբինյանը բղավելով արձագանքեց. «Տիրություն արեք, կարամ»:

ruben rubinyan

Նա տեղից թափով վեր կացավ, իջավ ներքեւ, իրավիճակը լարվեց: Քիչ անց նա վերադարձավ իր տեղը եւ կոչ արեց բոլորին. «Նստեք տեղներդ: Պարոն Արշակյան, շարունակեք»:

Քանի որ կրքերը չէին հանդարտվում, Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ նիստը կվերսկսեն մեծ ընդմիջումից հետո:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում