ՄամուլՏեսանյութ

Վերջին հայը լքում է Բերձորը (Տեսանյութ)

Վերջին հայը լքում է Բերձորը (Տեսանյութ)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Էլբակյանը։

«Արցախ՝ Քաշաթաղ՝ Աղավնոյի (Զաբուխ) անցակետ։ 30.11.2020 թ․՝ 18:00։ Վերջին հայը լքում է Բերձորը։ Կադրի վերջում երևում է Աղավնոյի («Աիմավան») սրբոց Նահատակաց եկեղեցին (20-րդ դարավերջ)»։

berdzor lachin

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը։

Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքով՝ վարչակազմը 200 հոգանոց ցուցակ է տրամադրել ռուս խաղաղապահներին, որպեսզի Բերձորը սպասարկող (աղբահանություն, ջրամատակարարում, սանէպիդկայան և այլն) անձնակազմին անցաթուղթ տրամադրեն Բերձորում գտնվելու նպատակով։

Իսկ հիմնական բնակչությունը պետք է դուրս գար այսօր՝ մինչև 18։00-ն։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով