Ազատ խոսք

«Վերջապես կարդացի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ինքնախոստովանությունը»

«Վերջապես կարդացի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ինքնախոստովանությունը»

Իրինա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջապես կարդացի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ինքնախոստովանությունը։ Խի՞ ինքնախոստովանություն, ասեմ՝ Ալեն Սիմոնյանը խոստովանել է իրենց խայտառակ իշխանությունը, թե ինչպես են անօրինական գործեր կարել մարդկանց վրա Փաշինյանի առաջարկով։

Ալենը իր ինքնախոստովանական հոդվածում նշել է՝ «Վանեցյանի առաջարկ» արտահայտությունը, որը իմ ուշադրությունը գրավեց։ Ժողովուրդ մտածում եք Վանեցյանն է նախաձեռնողը եղել գնացել առաջարկել Միքայել Մինասյանին այդ հակաօրինական առաջարկ՞ը, եթե ոչ երկրի առաջին դեմքի կատարմամբ։

Դուք պատկերացնում եք քա՞նի անօրինական գործեր կան, եւ քանի ձայնագրություններ կան, դուք պատկերացնում ե՞ք Նիկոլը եւ Աննան ինչքան են խրված էդ կեխտոտ գործերի մեջ, դուք պատկերացնում եք ինչ հանցավոր համաձայնության են եկել իշխանությունը բռնազավթելուց։

Թե բա՝ Վանեցյանն է եղել նախաձեռնողը, լուրջ մտածում եք մենք էդքան անմեղսունակ ենք, որ չենք տարբերում՝ ԱԱԾ-ի պետի փոխանցած խոսքը, երկրի Առաջին դեմքի առաջարկից։

Հ.Գ. Ինձ շատ հարազատ մարդ է քրեական օրենսգրքից, 47-րդ հոդվածը հիշացրել.

2. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:

3. Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»:

Կիսվել նյութով