ՄամուլՏեսանյութ

Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորները չկան․ անհետ կորած զինվորի ծնող (Տեսանյութ)

Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորները չկան․ անհետ կորած զինվորի ծնող (Տեսանյութ)

Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորները չկան․ անհետ կորած զինվորի ծնող

Կառավարության դիմաց շարունակվում է անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան։ Քիչ առաջ ծնողներից մեկն ասաց, որ պահանջում են վարչապետին և առողջապահության նախարարին։

Ծնողի խոսքով՝ որոշ զինծառայողներ անհետացել են բուժհաստատություններից։ «Մեր պահանջն ա, որ էսօր առողջապահության նախարարը գա ու պատասխան տա․․․ Էն էրեխեքը, որոնց նկարները ցույց ա տվել, ամեն մի ծնող իրա էրեխուն տեսել ա, գտել ա՝ պառկած վերակենդանացման բաժանմունքում․․․

zinvorner 5

Բերել են Հայաստան ու էդ էրեխեքը չկան ոչ մի հիվանդանոցում․․․»,- ասաց նա:

Ծնողի խոսքով Փաշինյանը հանձնարարել է, որ ԱԱԾ-ն զբաղվի խնդրով։

«Էդ էրեխեքը չկան, ասե՞ղ էր, ի՞նչ էր․․․»,- զայրացավ ծնողը։

Նրա խոսքով՝ լուսանկարի զինծառայողը վերջին անգամ եղել է Գորիսի հիվանդանոցում։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Share