ՄամուլՔաղաքականություն

Վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի․ Էդմոն Մարուքյան

«Ես ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը, որի մասին խոսել ենք։ Վարչապետը առաջարկում է մնա իր պաշտոնին և գնա խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք՝ դեմ ենք և, հիմա էլ, մեր դիրքորոշումը վերահաստատեցինք»,- այս մասին, այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը՝ իր մոտեցումը։ Ես կարող եմ ասել՝ ճգնաժամը շարունակվում է»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյան Թդմոն Մարուքյան

«Երկրի ներքաղաքական անկյունությունը կայունանցնեն եւ նախապատրաստեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի է նաեւ Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց, ինչ մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ:

Առանց մեզ՝ առանց ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի, խորհրդարանը չի կարող ցրվել։ Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել և խորհրդարանը չի ցրվի։

Հետևաբար, այդ համաձայնությունը չկա և խորհրդարանը չի ցրվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Կիսվել նյութով