Մամուլ

Վարչապետը հանդես կգա ուղերձով. Ալեն Սիմոնյան

Վարչապետը հանդես կգա ուղերձով. Ալեն Սիմոնյան

«Մոտ ապագայում վարչապետը կխոսի նաև հանրության հետ, ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ Լավրոն այսօր հայտարարել է բանակցային գործընթացին վերադառնալու հարցը չձգձգելու մասին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Հրապարակվել է փաստաթուղթ Լավրովի կողմից, որի բովանդակության մեջ կա բանակցությունների քայլերի հերթականությունը։

Նիկոլ Փաշինյան սխալ

Այսօր մենք պետք է հասնենք այն բանին, որ լայնամասշտաբ հարձակումը, որը կարողացել ենք զսպել, կանգնեցնենք և անցնենք նշված փաստաթղթի մնացած կետերի իրագործմանը»։

Հարցին՝ օրակարգում երբևէ խաղաղապահներ բերելու հարց քննարկվե՞լ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել․ եղել են ակնարկներ, խոսակցություններ, բայց պաշտոնական մակարդակով քննարկումներ չեն եղել:

Կիսվել էջում