ՄամուլՏեսանյութ

Վարչապետը բանակի 28-րդ տարեդարձի օրը մասնակցել է զինծառայողների բնակարանամուտի արարողությանը (Տեսանյութ)

Վարչապետը բանակի 28-րդ տարեդարձի օրը մասնակցել է զինծառայողների բնակարանամուտի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։

Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։

Բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։ 

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։

Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։

Նիկոլ Փաշինյանը նշել է, ոը Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։

Կիսվել էջում