Մամուլ

Վարորդական վկայականի հերթագրումը ժամանակավորապես անհասանելի է

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես չեն գործելու։

Սահմանափակումը վերաբերում է վարորդական վկայականի և տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին։

Նա նշել է, որ այդ ծառայությունները տվյալ պահին հասանելի չեն լինելու տեխնիկական աշխատանքների պատճառով։

Կայքում իրականացվում է տեխնիկական վերազինում՝ ծառայությունների որակը բարելավելու նպատակով։

Կիսվեք ձեր էջում