Աշխարհ

Վարկով գումար է վերցրել նախկին կնոջը «պատվիրելու» համար

Վարկով գումար է վերցրել նախկին կնոջը «պատվիրելու» համար

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է մի տղամարդ, ով քիլլեր է պատվիրել նախկին կնոջը՝ 1,5 միլիոն ռուբլով սպանելու համար։

Որպեսզի վճարի այդ ծառայության դիմաց, տղամարդը բանկից վարկ է վերցրել։ Ըստ իրավապահների հրապարակած տեղեկությունների, Պետերբուրգի ավտոբուսային պարկի աշխատակից մի հիսունչորսամյա տղամարդ դիմել է իր ծանոթին՝ տարօրինակ գործնական առաջարկով՝ առաջարկելով մեկ և կես միլիոն ռուբլի այն բանի համար, որ նա կատարի սպանությունը։

կրակոցներ

Որպես կանխավճար առաջարկել է երեք հարյուր հազար ռուբլի, եւ այն ժամկետներում, որոնց պարագայում ինքը կունենա ալիբի։ Պոտենցիալ մարդասպանը դիմել է ոստիկանություն, որից հետո արդեն ոստիկանների հետ կազմվել է սպանության բեմականացման սցենարը։

Սցենարը խաղարկվել է և նրանք ուղարկել են հեռախոսային հաղորդագրությամբ «սպանված» կնոջ լուսանկարը և ստացել մեկ միլիոն ռուբլի։ Գումարի փոխանցման պահին էլ սպանության պատվիրատուին ձերբակալել են։

Կիսվել նյութով