Ազատ խոսք

«Վարկերը խորացնում են աղքատությունը». Վարազդատ Կարապետյան

Վարկերը խորացնում են աղքատությունը ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, վարկային կազմակերպությունների արագ ու գերբարձր տոկոսով վարկերի առաջարկը սահմանափակելու (իրական տոկոսադրույքի սահմանափակման) վերաբերյալ նախագիծ ենք շրջանառում իմ գործընկեր Արտակ Մանուկյանի հետ։

Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր կառույցներից կարծիք ենք լսում, որ այդ վարկերը շատ անհրաժեշտ են ժողովրդին, դրանք կրճատում են աղքատությունը, լուծում են արագ գումար ունենալու խնդիրը։

Մեր կարծիքն այն է, որ այդ վարկերը խորացնում են աղքատությունը և մեծ հաշվով էական խնդիր չեն լուծում հանրության համար։

Խնդրում եմ մասնակցեք այս քննարկմանը՝ հենց այստեղ թողնելով ձեր կարճ վերլուծականը, հիմնահարցերի նկարագիրը և, որ ավելի կարևոր է, առաջարկները արագ տրվող բարձր տոկոսով վարկերի վերաբերյալ։

Եթե ավելի ծավալուն վերլուծություններ կան, խնդրում եմ դրանք ուղարկել varazdat.karapetyan@parliament.am հասցեին»,- գրել է Վարազդատ Կարապետյան։

Կիսվել նյութով