Մամուլ

Վարդենիսում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել

Վարդենիսում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել

Վարդենիսի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել․

«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ:»։

Կիսվել նյութով