Մամուլ

Վարդենիսում անձնագրային ծառայությունները տեղափոխել են Մարտունի

Bavnews.am-ի հետ զրույցում Վարդենիսի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ իր անձնագրի ժամկետն երկարացնելու համար իրեն ասել են, որ դիմի Մարտունի քաղաքի անձնագրային բաժին և այնտեղից վերցնի։

Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ կադաստրի բաժինը նույնպես փակվել է և տեղափոխվել Վարդենիսից։ Փորձեցինք տեղեկությունները ճշտել Վարդենիսի համայնքապետարանից, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։ Նշենք, որ Վարդենիսի համայնքապետարանի կայքն այս պահին նույնպես չի գործում։

Բնակիչների խոսքով իրենք չեն կարող հասնել Գեղարքունիքի մարզի այլ քաղաքներ լուծելու իրենց հարցերը։ Ճանապարհները դժվարանցանելի են, իսկ բնակիչներին նույնիսկ պատշաճ չեն տեղեկացրել դրա մասին։

Մեզ հետ զրույցում բնակիչներն իրենց դժգոհությունն էին արտահայտում Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանից։

Կիսվել էջում