Մամուլ

Վարդենիսի հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին

Վարդենիսի հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված ինտերնետային ակումբում Վարդենիս քաղաքի բնակիչ 67-ամյա Գագիկ Ս․-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ բժիշկների ժամանումը, նա մահացել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ պահին ակումբում են եղել այնտեղ համակարգչով ֆուտբոլ խաղացողներ՝ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչներ։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ինտերնետային ակումբը պատկանում էր մահացածի ընտանիքին։

Կիսվել նյութով