Մամուլ

Վարդան Ղուկասյանը կոչ է անում միավորվել

Վարդան Ղուկասյանը կոչ է անում միավորվել

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ հայտարարությամբ` առաջարկելով Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին միավորվել ու տապալել ՔՊ-ական իշխանությանը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։

Նախնական արդյունքներով՝  անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%):

Բոլոր 475 ընտրատեղամասից ստացված վերջնական արդյունքները՝

1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)

3. «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)

4. «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)

5. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)

6. «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)

7. «Աազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%)

8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)

9. «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)

10. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)

11. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)

12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)

13. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)

14. «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)

Ընտրության մասնակցածների ընդհանուր թիվը՝ 234,436։

Կիսվել էջում