ՄամուլՏեսանյութ

«Վարակված իտալացու հետ եմ շփվել»․ խառնաշփոթ իրավիճակ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում (Տեսանյութ)

«Վարակված իտալացու հետ եմ շփվել»․ խառնաշփոթ իրավիճակ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում

24News-ի թղթակցին հաջողվել է նկարահանել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ստուգման համար հերթի մեջ կանգնած այցելուների գանգատներն ու ստուգող բժշկի ցուցումները։

Հերթի մեջ կանգնածների թվում է եղել մի երիտասարդ, որը նախկինում շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված իտալացու հետ․ նա ուղարկվել է մանրակրկիտ բուժզննության։

Այն հիվանդները, որոնք ուղղակի շփում չեն ունեցել վարակվածների ու նրա շփման շրջանակի մարդկանց հետ, ուղարկվել են տուն։

«Էստեղ գտնվելով՝ ավելի մեծ ռիսկի եք ձեզ ենթարկում», -ասել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժաշխատողը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով