Սպորտ

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Երրորդ տարին անընդմեջ հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը Եվրոպայում անգերազանցելի է։ Բաթումիում կայացած 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում (+110 կգ) նա երկամարտում գրանցեց 451 կգ արդյունք և նվաճեց երեք ոսկե մեդալ։

Պոկում վարժությունում Լալայանը բարձրացրեց 200 և 210 կգ, ապահովելով հաղթանակը, իսկ հրումում՝ 241 կգ արդյունքով նույնպես առաջատար էր։

Թիմային հաշվարկում Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Եվրոպայի լավագույն հավաքական։ Եվրոպայի չեմպիոն դարձան նաև Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը։

Հայաստանի հավաքականը նվաճեց նաև 4 արծաթ (Ալեքսանդրա Գրիգորյան, Գառնիկ Չոլաքյան, Գոռ Սահակյան, Արա Աղանյան) և 1 բրոնզե մեդալ (Մարտին Պողոսյան)։

Կիսվեք ձեր էջում