Մամուլ

Վանաձորում հորդառատ անձրևի, քամու հետևանքով անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի ու առաձնատների նկուղներ

Վանաձորում հորդառատ անձրևի, քամու հետևանքով անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի ու առաձնատների նկուղներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։

Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով սարերից հսկայական քարերն ու ժայռաբեկորները թափվել ու լցվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերն ու բակերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչները խոշոր չափի նյութական վնասներ են կրել։

vanadzor tun

Այդ ամենի արդյունքում վնասվել են նաև մի քանի ճանապարհներ, որոնք տանում են դեպի «3-րդ մաս» կոչվող թաղամաս։ Օպերատիվորեն բնակիչների ահազանգերին արձագանքել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հանձնարարությամբ քաղաաքպետարանի կոմունալ վարչության ծառայողները նույնպես միացել են փրկարարներին։

Իրավիճակի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի ծառայողներն են տեղում ուսումնասիրում խնդիրը։ Տեղում են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մոտ 7 բազմաբնակարան շենքերի և 15 առանձնատների նկուղներից ու շքամուտքերից մեծ դժվարությամբ հեռացնում են անձրևաջրերն ու հսկայական քարերը։

vanadzor shenq

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ, որպեսզի քաղաքացիներն իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, որ փրկարարները, քաղաքապետարանի և «Վեոլիա Ջրի» աշխատակիցները կարողանան հանգիստ աշխատեն։

Կիսվել նյութով