Մամուլ

Վանաձորում կատաղած շները վրա են տվել 10-ամյա երեխայի վրա. ԱԺ պատգամավորն ահազանգում է

Վանաձորում կատաղած շները վրա են տվել 10-ամյա երեխայի վրա. ԱԺ պատգամավորն ահազանգում է

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Այսօր՝ փետրվարի 12-ին՝ օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հաձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։

Բարեբախտաբար մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հավածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։

Երեխայի մոտ առաջացած վախի ցնցումները դադարեցնելու համար ստիպված բժիշկների միջամտությանն են դիմել, հանգստացնող ներարկել։

Ի՞նչ անել, որ նման դեպքն այլևս չկրկնվի։ Ակնկալում եմ Վանաձորի քաղաքապետարանի շուտափույթ արձագանքն ու այս խնդրի հրատապ լուծումը։

Չի կարելի թույլ տալ, որ նման միջադեպը կրկնվի, որը կարող էր այլ կերպ ավարտվել, եթե պատանիները օգնության չհասնեին…»:

Կիսվել նյութով