Մամուլ

Վանաձորի տներից մեկի լոգարանի վաննայում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի դի

Վանաձորի տներից մեկի լոգարանի վաննայում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից:

Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:

vanna di

Այս պահին դեպքի վայր են ժամանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական  վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատը:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել նյութով