Մամուլ

«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ»-ի ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր․ ՊԵԿ

«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ»-ի ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի  կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը: 

Հաշվի առնելով մեծածավալ տվյալների մշակման և դրանց մասով հայտարարագրերի ներկայացման աշխատատար գործընթացը, վարչությունը գործընկերային հարաբերություններից ելնելով, ընկերությանը ցուցաբերել է տեղեկատվության տրամադրում և այլ ընթացիկ հարցերում օժանդակություն` ռիսկերը չեզոքացնելու համար, որից հետո ներկայացվել են ճշտումներ:

Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդհունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175,0 մլն դրամ տույժեր և տուգանքներ:

Կիսվել էջում