Մամուլ

Վաղ թե ուշ աղբահանության խնդիրը լուծելու ենք․ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին համբերության համար

Վաղ թե ուշ աղբահանության խնդիրը լուծելու ենք․ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին համբերության համար։

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև բանակցություններն ամենևին չեն դադարել։

Այսօր 1in.am-ի տաղավարում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության ղեկավարության հայտարարությանը, թե բանակցությունները ընդհատվել են քաղաքապետարանի կողմից։

Քաղաքապետի խոսքով՝ «Սանիթեքը» ներկայանում էր որպես ֆինանսական վատ վիճակում գտնվող ընկերություն. «Այն շարժակազմը, աղբամանների քանակը, որ իրենք ունեն, չեն կարող աշխատանք ապահովել, չեմ կարող ասել՝ դա հատուկ է արված, թե ոչ, պայմանավորված է եղել նախկին իշխանության հետ, թե ոչ… Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»:

«Երևանը չի կարող սպասել, պետք է մաքրվի, լինի դա «Սանիթեքի» հետ, թե առանց նրա: Մեր միակ անելիքը ժամացույցի պես գումարներ տրամադրելն է, որն արվել է առ այսօր: Կա՛մ «Սանիթեքը» պրոֆեսիոնալ չէ, ճիշտ հաշվարկներ չի արել, կա՛մ թղթի վրա նշված և իրական պայմանները չեն համընկնում:

Նրանք առաջարկում են բարձրացնել աղբահանության համար վճարվող գումարները, մինչդեռ 12 տարվա պայմանագրից ընդամենը 4 տարին է անցել, և այդ պայմանագրում կոնկրետ գումար է նշված»:

«Առաջին օրվանից մեզ ասում են՝ եկեք, բարձրացնենք պայմանագրի արժեքը, այսինքն՝ աղբի վարձավճարն ավելացնենք։ Ես ասում եմ՝ հարգելիներս, դուք 12 տարվա պայմանագիր ունեք Երեւան քաղաքի հետ, այդ պայմանագրի մեջ կոնկրետ գումար է նշված՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ, ես ի՞նչ իրավունք ունեմ այդ պայմանագրի գինը բարձրացնել, ես ասել եմ՝ դա անհնար է»,- պատմեց Մարությանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով