Մամուլ

Վաղը թույլ չենք տալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում. Իշխան Սաղաթելյան

Վաղը թույլ չենք տալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում. Իշխան Սաղաթելյան

Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց իրենց հաջորդ քայլերը:

«Վաղը՝ 11:30 եկեք Կառավարության 3-րդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու համար այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում»,- հայտարարեց Սաղթելյանը:

Նա նաև նշեց, որ վաղը երեկոյան՝ ժամը 18:30 իրենք հավաքվելու են Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտ: «Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի Դատախազություն, այնուհետև՝ Ոստիկանություն:

anhnazandutyan ert

Գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով: Եթե Դատախազությունը քրգործ է հարուցում, փորձում ա մարդկանց կեղծ մեղադրանքներ առաջադրել, էս երկորւմ կա մեկ դավաճան, այս պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է՝ Կառավարության 1-ին մասնաշենք, իսկ երեկոները՝ Կառավարության ամառանոց:

Եթե ԱԱԾ-ն ֆեյքեր է ման գալիս ՀՀ-ում, ապա այս երկրում կա մեկ գլխավոր ֆեյք, որը գտնվում է Կառավարության առաջին մասնաշենքում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Կիսվել էջում