Մամուլ

Վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը․ Արայիկ Հարությունյան

Վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը․ Արայիկ Հարությունյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի ֆեյսբուքցիներ, հայրենակիցներ, իմ համոզմունքն է, որ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն:

Դրանցից մեկը «Փոքրիկ իշխանն» է:

Ու քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում վերջին երկու ու առաջիկա մի քանի շաբաթներին, վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը:

Ձեր երեխաներին, Ձեզ նույնպես սիրով կսպասեմ իմ այս էջում վաղը` մարտի 22-ին ժամը 19:00-ին»:

Կիսվել էջում