Մամուլ

Վաղը ամբողջ երկրում բողոքի և անհնազանդության համատարած ակցիաներ ենք անում․ Իշխան Սաղաթելյան

Վաղը ամբողջ երկրում բողոքի և անհնազանդության համատարած ակցիաներ ենք անում․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրության շարժման» համակարգող, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց վաղը՝ ժամը 12:00-14:00-ը շարունակել բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները։

«Հայեր ջա՛ն, ուրեմն ֆիքսում ենք՝ վաղը ժամը 12։00-14։00 ամբողջ երկրում բողոքի և անհնազանդության համատարած ակցիաներ ենք անում»։

Մասնավորապես, նա հորդորեց շարունակել փակել ճանապարհները եւ փակել փողոցները։ «Դրանից հետո, ժամը 15:30-ին պետք է հավաքվենք այս հրապարակում։ Վաղը Հայաստանի Ազգային ժողովի նիստում տեղի կունենա կառավարական ժամ։ Ժամը 16:00-ին Նիկոլ Փաշինյանը կժամանի Ազգային ժողով։

ishkhan saghatelyan akcia

Մենք պետք է ժամը 15:30-ին այստեղ լինենք, որպեսզի նրան հրաժարականի պահանջ ներկայացնենք: Ուստի ձեր ներկայությունը շատ կարեւոր է»,- ընդգծեց Սաղաթելյանը։ Նա իսկական գործադուլի եւ դասերի բոյկոտն ընդլայնելու կոչ արեց։ «Ձեր երեխաներին դպրոց մի ուղարկեք։

Այս հրապարակում բոլորի ներկայությունը շատ կարեւոր է։ Առաջիկա օրերին վերջնականապես պետք է ֆիքսենք, որ նրանք իշխանություն չունեն։ Օրեցօր, ամեն րոպե մենք ավելի ու ավելի ենք շատանում։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ»,- դիմելով հայրենակիցներին՝ ասաց ընդդիմադիրը։

Կիսվել նյութով