Մամուլ

Վաղը Ազատության հրապարակում նշվելու է « Մարիխուանայի միջազգային օրը»

Ֆեյսբուքում ստեղծվել է իրադարձություն՝ « Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Որպես կազմակերպիչ՝ նշվում է Գարիկ Թադևոսյանը:

ֆեյսբուքյան այդ իրադարձության գլխավոր լուսանկարն իրազեկում է կանեփի օգտագործման եղանակների մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Ապրիլի 20-ը մարիխուանայի միջազգային օրն է։

Ապրիլի 20-ին, ժամը 4։20 (pm) ես լինելու եմ Ազատության հրապարակում՝ նշելու այս միջազգային օրը։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ, ծանոթանալ, շփվել, մտքեր փոխանակել։ 

Խնդրում եմ նկատի ունենալ՝ սա ցույց կամ բողոքի ակցիա չէ․ այս օրը մենք չենք առաջադրելու որևէ պահանջ կամ բողոք կառավարությանը կամ պետական այլ մարմնի։

Եթե որոշեք նշել այս օրը ինձ հետ միասին, խնդրում եմ՝

1. լինել սթափ վիճակում
2. չունենալ որևէ արգելված նյութ ( կաթոցիչ, դեղնականաչավուն զանգված և այլն )
3. չխախտել որևէ օրենք և հատկապես հասարակական կարգը

կանեփի օգտագործման

Խրախուսվում է ունենալ տեղեկատվական բնույթի պաստառներ մարիխուանայի օգտագործման ոլորտների, օգտակար ազդեցությունների և աշխարհում դրա օգտագործման փորձի արդյունքների մասին։

Գործողության նպատակն է հասարակությանը ներկայացնել ինֆորմացիա մարիխուանայի օգտագործման հետևանքների և այն օգտագործողի պատկերի մասին, որը տասնյակ տարիներ խեղաթյուրվել է»,- ասված է իրադարձության տեքստում: 

Կիսվել նյութով