Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը «Իմ քայլը» դաշինքը կներկայացնի Կոտայքի մարզում

Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1984թ. նոյեմբերի 19-ին, Կոտայքի մարզի Արգել գյուղում՝ շինարարի ընտանիքում:

Որտե՞ղ է սովորել

1991-2001թթ.՝ Արգելի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

2001 -2005թթ.՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։

2011-2013թթ.՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոն, Ֆինանսներ, մագիստրատուրա։

2007-2009թթ.՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոն, Պատմություն, մագիստրատուրա։

2018թ.-ից «Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցի» (ՔԴԵԴ) դասընթացների մասնակից է։

Վահե Հովհաննիսյանը 2005-2007թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում (սահմանամերձ զորամաս)։

Որտե՞ղ է աշխատել

2010-2012թթ.՝ Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջ, պատմության դասախոս։

2012թ.՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՍՊԸ, վարկային մասնագետ։

2012 -2017թթ.՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ, ՓՄՁ վարկավորման գծով մենեջեր։

2017թ.-ից առ այսօր աշխատում է ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ-ում, որպես մասնաճյուղի կառավարիչ։

Ամուսնացած է, ունի 2 որդի։

Վահե Հովհաննիսյանը քաղաքական պայքարն սկսել է դեռևս ուսանողական տարիներին. 2003, 2004 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել իշխանությունների դեմ մղվող ժողովրդական պայքարին:

2008թ. համաժողովրդական շարժման ճնշումից հետո Վահե Հովհաննիսյանը պայքարը շարունակել է քաղաքական գործընթացներում առավել ակտիվ մասնակցությամբ՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմանադրական դրույթի իրականացման ուղղությամբ ներդնելով բոլոր ջանքերը:

2013թ.-ին քաղաքական պայքարի ասպարեզ մտած «Առաքելություն» կուսակցության հիմնադիր, քաղխորհրդի անդամ է։ Կուսակցությունը մասնակցել է  ՏԻՄ ընտրություններին, որտեղ ներկայացրած հստակ ծրագրերն ու սեփական տեսլականը վստահություն են ներշնչել ՀՀ քաղաքացիներին:

Արդյունքում՝ 2017թ․ հոկտեմբերին Վահե Հովհաննիսյանն ընտրվել է Արգել համայնքի ավագանու անդամ։

Քաղաքացիական պայմանագիր և Առաքելություն կուսակցությունները դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես են գալիս Իմ Քայլը դաշինքով: Վահե Հովհաննիսյանը Իմ Քայլը դաշինքի կողմից թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ) ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու:

Քաղաքական պայքարին երկար տարիների անմիջական մասնակցությունը տվել է այն գործիքներն ու գիտելիքները, որոնք Վահե Հովհաննիսյանը կարող է ներդնել մարզի և ամբողջ Հանրապետության բնակչությանը հուզող, պետականության, ազգային արժեքների պահպանման, տնտեսության զարգացման և ընդհանրապես՝ ՀՀ քաղաքացիների անվտանգության ու բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված օրենսդրական լուծումների համար:

Share