Մամուլ

Վահագն Ալեքսանյանը պետական բյուջեից սեռափոխման վիրահատությունների համար գումար տրամադրելու մասին

Վահագն Ալեքսանյանը պետական բյուջեից սեռափոխման վիրահատությունների համար գումար տրամադրելու մասին

ՀՀ Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմադիրների այն պնդումներին, թե իշխանությունը պետական բյուջեից գումար է տրամադրելու ՀՀ-ում սեռափոխման վիրահատությունների համար:

Վերջինս հերքել է շրջանառվող լուրը՝ հավելելով, որ երբեք նման հարց չի քննարկվել:

«Ապիկար պոպուլիստների շարժումը այսօր հավաքված 3-4 հազար մարդու առաջ հարթակից հայտարարեց, որ Հայաստանը պետական բյուջեից 25.000 դոլար է տրամադրելու սեռափոխման վիրահատությունների համար։

serj srapionyan

Ապիկար պոպուլիստները, իհարկե, ստում են, նման բան չկա, երբեք չի էլ քննարկվել, բայց փաստը, որ սա ասում են մի հարթակից, որտեղից ելույթ է ունենում ԱԺ գործող փոխնախագահը, որի դիմաց կանգնած են Հայաստանի երկու նախկին նախագահներ, կարծում եմ՝ ևս մի ապացույց է այն բանի, որ սա Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենաապիկար, տգետ, պոպուլիստական ընդդիմությունն է»,- գրել է պատգամավորը:

Ալեքսանյանը նաև հավելել է. «Չգիտեմ՝ ո՞նց է ստացվում, որ ապիկար պոպուլիստները ինչ թեմայով էլ հավաքվում են, վերջում հասնում են նույնասեռականների ու սեռափոխության թեմային, բայց դե քաղաքական մտքի սնանկությունը էդպիսի բան է, որ Արցախի հարցով ցույցի ես հրավիրում, ասելու բան չունես ու դրա փոխարեն ստիպված ինչ-որ սեռափոխման պետական ծրագիր ես հորինում ոտքի վրա»։

Կիսվել նյութով