ՄամուլՏեսանյութ

Վալերիյ Օսիպյանի եղբոր որդուց տուժած կինը սպառնալիքներ է ստանում. նա փակագծեր է բացում (Տեսանյութ)

Վալերիյ Օսիպյանի եղբոր որդուց տուժած կինը սպառնալիքներ է ստանում. նա փակագծեր է բացում (Տեսանյութ)

Shamshyan.com-ը նոյեմբերի 17-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու և այլ անձի վաճառելու մեջ:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տուժած քաղաքացուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն դեպքի մասին մանրամասներ է բացում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրականացրել էին հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել էր թալանված BMW մակնիշի ավտոմեքենա:

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք էր դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել, որ այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել էին իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չէին վերադարձրել և ինքը ուներ կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:

bmw raskulachit

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին նրանց ինքնությունը:

bmw hapshtakum

Նրանք էին՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը: Ոստիկանները հսկայածավալ գործողությունների արդյունքում նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից:

Այն քարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Օսիպյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել էջում