Ազատ խոսք

«Վաբշե դրան Սևան ուղարկեք, խոստանում եմ լուռ մնալ այդ հարցով»․ Կարեն Վրթանեսյան

«Վաբշե դրան Սևան ուղարկեք, խոստանում եմ լուռ մնալ այդ հարցով»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե ՀՀ իշխանությունները, փոխանակ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վրա կենտրոնանալուն, շարունակեն լրատվամիջոցների հետևից ընկնել, ապա խոստանում եմ, որ ես ամեն ինչ անելու եմ, որ ջնջվող նյութերը ու +10 էդքան էլ այլ նյութեր վերահայտնվեն ամբողջ համացանցով մեկ։

Լավրովը ճիշտ էր։

Հ.Գ. Մյուս կողմից ես կողջունեմ, եթե իշխանության մեջ պատասխանատու ու ադեկվատ ինչ-որ մեկը վերջապես Նիկոլից խլի իր հեռախոսը և չթողնի, որ այդ մարդը լայվ մտնի, քանի որ հենց իր լայվերն են բոլոր սթափ մարդկանց մոտ խուճապի մատնվելու ցանկություն առաջացնում։

Հ.Հ.Գ. Վաբշե դրան Սևան ուղարկեք, խոստանում եմ լուռ մնալ այդ հարցով»։

Կիսվել էջում