Ժամանց

Սևանի թերակղզու ափի տնտեսվարողները խմել են լճի ջրից. սկուտերներով ակցիա (Տեսանյութ)

Սևանի թերակղզու ափի տնտեսվարողները օրերս սկուտերներ վարելու ժամանակ լճի ջրից են խմել՝ հանրությանը ցույց տալու համար, որ ջուրը մաքուր է եւ այնտեղ լողալու որեւէ վտանգ չկա:

Նշենք, որ հուլիսի 15-ին նրանք բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով կառավարության ներկայացուցիչներից՝ հայտարարել, որ Սեւանա լիճը մաքուր է եւ այնտեղ լողալը վտանգավոր չէ:

Դրանից օրեր անց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է իրենց հետազոտություններով:

Հուլիսի 19-ին էլ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էր այցելել Սեւան՝ լողալու:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով