ՄամուլՏեսանյութ

Սևանա լճում փրկարարների շնորհիվ 2 անչափահասի կյանք է փրկվել. Տեսանյութ

Սևանա լճում փրկարարների շնորհիվ 2 անչափահասի կյանք է փրկվել։

Հուլիսի 23-ին, ժամը 19:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափին հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից հեռացած նավակ։

Ջրափրկարարները նավակը, որի մեջ եղել են քաղաքացիներ Հ.Գ.-ն (ծնված 2006 թ.) և Ո.Մ.-ն (ծնված 2005 թ.), մոտեցրել են ափին:

Share