Մամուլ

«Սևանա լճում ջրահեղձ եղած ձկնորսները ամեն ամիս կաշառք են տվել անօրինական ձուկ որսալու համար». նախկին գյուղապետը դիմել է դատախազին

«Սևանա լճում ջրահեղձ եղած ձկնորսները ամեն ամիս կաշառք են տվել անօրինական ձուկ որսալու համար». նախկին գյուղապետը դիմել է դատախազին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181-րդ հոդվածների կարգով հանձնարարվել է ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր նախապատրաստվեն Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից Է. Հարությունյանին հասցեագրված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 76-ամյա Հենզել Աբրոյանը մարզի դատախազին հայտնել է, որ մայիսի 6-ին իր ազգականներ, համագյուղացիներ, 21-ամյա Իշխան Աբրոյանն ու 53-ամյա Ավետիք Սևոյանը ձկնորսության նպատակով Սևանա լճի Զոլաքար-Վարդենիկ գյուղերի հատվածում ջրահեղձ են եղել ու մինչև օրս չեն հայտնաբերվել:

sevan lich voronum

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Աբրոյանը հայտնել է նաև, որ Սևանա լճում անհետ կորած իր բարեկամները 1 տարուց ավել չեն ունեցել արդյունագործական ձկան որսի համապատասխան թույլտվություն, սակայն զբաղվել են ձկնորսությամբ ու դրա դիմաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 56-ամյա Թաթուլ Բաղդասարյանի պահանջով ամեն ամիս գումար են տվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազին դիմած Հ. Աբրոյանը Վարդենիկ գյուղի նախկին գյուղապետերից է:

Կիսվել էջում