Մամուլ

Սրճարանները վերադարձրեք ձեզ տրամադրված սահմանները, թե չէ խնդիր կունենաք. Արթուր Մեսչյան

Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այսօր բավական խիստ դիմեց բոլոր այն սրճարանների եւ ընդհանրապես բոլոր այն օբյեկտների սեփականատերերին, որոնք գործունեություն են ծավալում կանաչ տարածքներում՝ դուրս գալով իրենց տրամադրված տարածքների սահմաններից: Առավել լուրջ խնդիրներ խոստացավ այն տնտեսվարողներին, որոնք կանաչ տարածքներում իրականացրել են ապօրինի կառուցապատում:

«Ես ուզում եմ զգուշացնել բոլոր սրճարանների սեփականատերերին: Նրանք, ովքեր վերջին ժամանակներում իրենց տրամադրված սահմաններից դուրս են եկել եւ զբաղեցրել են կանաչ տարածքները իրենց սեղանիկներով եւ ծածկերով, ելնելով նաեւ նրանից, որ տուրիստական սեզոնը արդեն վերջացել է, խնդրում եմ ձեզ, մինչեւ գարուն բոլորդ վերադարձեք ձեզ տրամադրված սահմանները, որովհետեւ հակառակ դեպքում ունենալու եք պրոբլեմ եւ մե՛ծ»,- ասաց Արթուր Մեսչյանը: Ուրախությամբ նաեւ փաստեց, որ այդ առումով համախոհ են Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ:

«Իսկ նրանք, ովքեր ապօրինի են կառուցել կանաչ տարածքների մեջ, այ ես իրենց ուղղակի չեմ նախանձում, որովհետեւ իրենք ունենալու են մեծ խնդիր»,- հավելեց գլխավոր ճարտարապետը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով