Մամուլ

«Սրանից հետո թող թարգմանիչները աշխատեն ու լսողները ոռահան լինեն, թե դուրները չի գալիս»․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ սրանից հետո հայաստանյան բոլոր պաշտոնյաները պարտավոր են պաշտոնեական հանդիպումներում խոսել մաքուր հայերենով։

Նա այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Նիկոլի ռուսերենի մասով, վաղուց ուզում էի ասել, որ անարժաններին բարյացկամության ցուցադրելը անշնորհակալ գործ է:

Անցած տարվա Վալոդի հետ Սոչիի հանդիպումից հետո ուզում էի ասել՝ հայերեն է պետք խոսել, դրանք բարի կամք, ընկերականություն չեն հասկանում, մտքներից ինչ ասես անցնում է, բացի նրանից, որ կարող է մարդը կամենում է ժամանակ խնայել ու ավելի անմիջական լինել: Չէ ախպեր, չի կարելի այդպես:

Լավ է ուշ, քան ավելի ուշ: Հիմա ասեմ. սրանից հետո հայաստանյան բոլոր պաշտոնյաները պարտավոր են պաշտոնեական հանդիպումներում խոսել մաքուր հայերենով, թող թարգմանիչները աշխատեն ու լսողները ոռահան լինեն, թե դուրները չի գալիս:

Նույնիսկ՝ փակ հանդիպումներում: Թող վալոդներն ու դրանց բալեքը կապտեն, կանաչեն, դատապարտված լինեն լսելու մեր լեզուն: Հարկավոր է թոթափել խեղճի բարդույթը եւ անցնել այդ պատնեշը եւս:

Սրանից հետո վերջ, թե կասեն՝ ինչու հանկարծ սկսեցիք ռուսախոսների հետ շփվել հայերեն, պտի պատասխանել՝ «դե լավ չենք տիրապետում ձեր չքնաղ լեզվին, ներող կլինեք, շովինիստ գյադեք, ականջակալներդ հագեք»։

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի Լեզվի, քֆուրների եւ դարձվածաբանության ազգային անվտանգության խորհրդի նախագահ»։

Կիսվել էջում