Մամուլ

Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։

Կառավարությունը հաստատեց Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու որոշումը: Վարչապետն ասաց, որ ՀԽ նախագահի առջև դրված է բարդ խնդիր՝ ապացուցելու, որ կառույցը որպես կառավարության խորհրդատվական մարմին, կարող է լինել արդյունավետ:

«Ըստ էության, ստեղծման առաջին օրից Հանրային խորհրդի նպատակահարմարության ու գոյության իրավունքի հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել: Ծանր առաքելություն է սպասվում»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ այս որոշումը կայացվել էր դեռ երեկ։ «Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին»,-ասված է որոշման մեջ։

Կիսվել էջում