Աշխարհ

«Ստամբուլում ստորագրվեց Ուկրաինայի առաջին խոշոր հաղթանակը». Սաակաշվիլի

«Ստամբուլում ստորագրվեց Ուկրաինայի առաջին խոշոր հաղթանակը». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստամբուլում ստորագրվեց Ուկրաինայի առաջին խոշոր հաղթանակը. Ռուսաստանը ընդունեց, որ այլևս չի կարող վերցնել Կիևը և զորքերը դուրս կբերի Կիևից։ Պուտինի գլխավոր երազանքը՝ տիրանալ Կիևին, կործանվեց ընդմիշտ։

Ուկրաինան պաշտոնապես չի անդամակցի ՆԱՏՕ-ին, Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ, բայց ՆԱՏՕ-ն կմտնի Ուկրաինա: Այնուամենայնիվ, դաշինքի խոշոր և ամենակարևոր անդամներն Ուկրաինային տալիս են 5-րդ հոդվածի երաշխիքներ, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում նրանք ավտոմատ կերպով զորք կուղարկեն Ուկրաինան պաշտպանելու համար: Ամենակարևորը՝ Ռուսաստանը համաձայն է սրա հետ:

stambul rus banakcutyunner

Հիմա Կիևի պարտությունից հետո Ռուսաստանը կփորձի ակտիվացնել հարձակումը Դոնբասի վրա, բայց հաստատ այնտեղ էլ կընկնի։

Սա դիվանագիտական մեծ հաղթանակ է, որը ձեռք է բերվում հերոս ուկրաինացի զինվորների արյան գնով և ուկրաինացի ազգի միասնությամբ։

Այս պայմանագիրը Ռուսաստանի պատմական ձախողումն է և ռուսական պետության լուծարման սկիզբը»:

Կիսվել էջում