Մամուլ

Սպիտակի ոլորաններում 50 երեխա տեղափոխող ավտոբուսը չի կարողանում տեղաշարժվել

Սպիտակի ոլորաններում 50 երեխա տեղափոխող ավտոբուսը չի կարողանում տեղաշարժվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով որոշ մարզերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1.5 ժամից ավելի է՝ Սպիտակի ոլորաններում տեղացած ձյունն իր «սև գործն» է արել, ինչի պատճառով էլ մեծ թվով տրանսպորտային միջոցներ չեն կարողանում երթևեկել։

Սպիտակի ոլորաններում 50 երեխա տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարժվել և թե՛ վարորդներին, թե՛ երեխաներին օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։Այս պահին ճանշինները աշխատանքներ են կատարում, սակայն բուքը խանգարում է նրանց։

Միակ սփոփանքն այն է, որ վթարներ տեղի չեն ունեցել ու դա առաջին հերթին ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկների շնորհիվ, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում են գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։

Վերջինիս կողմից ժամանակավորապես դադարեցվել է նաև բեռնատարների շարժը, ինչն առաջին հերթին բխում է հենց բեռնատարների վարորդների անվտանգությունից։

Կիսվել էջում