Մամուլ

Սպասվում է ծանր խոսակցություն ՀՀ նախագահի հետ. Հանդիպումը նախատեսված է մարտի 3-ին

Սպասվում է ծանր խոսակցություն ՀՀ նախագահի հետ. Հանդիպումը նախատեսված է մարտի 3-ին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր տեղի չի ունեցել Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, թեեւ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները նշում էին, որ հանդիպումը կայանալու է:

Մեզ հաջողվեց պարզել, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանա վաղն առավոտյան: Ըստ ամենայնի` սպասվում է ծանր խոսակցություն, եթե ընդդիմությունը գնա այդ հանդիպմանը:

vazgen manukyan 1

Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմն այսօր հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսինքն՝ հրամանագրի նախագահի սահմանադրականության հարցը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում, թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում