Մամուլ

Սպասվում են ձյան առատ տեղումներ. եղանակը առաջիկա օրերին

Սպասվում են ձյան առատ տեղումներ. եղանակը առաջիկա օրերին

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որի հետևանքով առաջիկա օրերին սպասվում են ձյան առատ տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–հայտնում են կենտրոնից։

եղանակ ձյուն

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վարորդներին հորդորում են նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Կիսվել էջում