Քաղաքականություն

Սպասում եմ իշխանությունների արձագանքին և պարզաբանումներին. Էդմոն Մարուքյան

Սպասում եմ իշխանությունների արձագանքին և պարզաբանումներին. Էդմոն Մարուքյան

«Սպասում եմ իշխանությունների արձագանքին և պարզաբանումներին…

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաև ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից աշխատակիցներ և նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ…

Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ և դատապարտում ենք նման գործելաոճը, որը ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում»։

Կիսվել էջում