Աշխարհ

Սպանվել է Իսլամական պետության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին

Սպանվել է Իսլամական պետության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին: Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Սիրիայի Իդլիբ նահագում ԱՆ ուժայինների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին։

Նշվում է, սակայն, որ ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Ըստ Fox News-ի ենթադրության՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «թեթև ակնարկել է այդ մասին» Twitter-ի իր էջում, երբ գրել է. «Շատ կարևոր բան է նոր տեղի ունեցել»։

Կիսվել էջում