Մամուլ

Սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի. ոստիկանները ձերբակալել են Իսրայելից ժամանած քաղաքացուն

Սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի. ոստիկանները ձերբակալել են Իսրայելից ժամանած քաղաքացուն

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:

Փրկարարներն ու ոստիկանները տեւական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի դուռը բացեին, քանի որ Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ներսում մարդ կա:

Տեսնելով, որ դուռը չեն բացում, փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացեցին դուռը, որտեղ հյուրասենյակի հատակին հայտնաբերում են տղամարդու դի:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում դատաբժշկի գլխավորությամբ զննում էին դին, լավ էր, ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին եւ հենց բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերեցին սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալին»:

spanutyun bnakaran

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր:

spanutyun kaskacyal

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանները կասկածյալին բերման էին ենթարկում, նա հավանաբար գինովցաց էր, քանի որ հայհոյանքներ էր հնչեցնում ոստիկանների հասցեին, իսկ ականատես հարեւաններն էլ ասում էին.

«Հիմա որ ոստիկանները դրան մի քանի մուշտի տան, կասեն վայ, հասեք, մարդուն ծեծեցին, առնվազն երկաթյա նյարդեր պետք է ունենաս, որ քեզ ամենավերջին հայհոյանքները տան, ու դու չհակադարձես, մենք լինեինք, դրա հայհոյանքների համար կարող ա դառնայինք մարդասպան, էլ ինչ ասես, երնեկ էդ տղերքին, որ չհավասարվեցին դրա մակարդակին:

Բայց որ էդ քֆուր տվողը, որ 2 օր առաջ էր Իսրայելից Հայաստան վերադարձել, էնտեղի իրավապահներին նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերեր, պատկերացնում ենք, թե ինչ կանեին, էն օրը կգցեին, որ հարսանիքը միտը կգար»:

Կիսվել նյութով