Մամուլ

Սուրեն Պապիկյանի հայրն իր խանութի պարտքատերերին ստիպում է կա՛մ պարտքը փակել, կա՛մ գնալ հանրահավաքի

Սուրեն Պապիկյանի հայրն իր խանութի պարտքատերերին ստիպում է կա՛մ պարտքը փակել, կա՛մ գնալ հանրահավաքի

Mediaport-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանի հայրը իր խանութից պարտքով սնունդ տարած ստեփանավանցիներից պահանեջել է կամ հենց այսօր վերադարձնել պարտքը, կամ գնալ Փաշինյանի վաղվա հանրահավաքին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորը պատկանող մսի խանութի հաճախորդներին ստիպում են մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին:

Սուրեն Պապիկյան

Ստեփանավանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող մսի խանութի հաճախորդներին, որոնք առանց գումար վճարելու միս են գնել (նիսյա), պարտադրում են կամ անմիջապես մարել իրենց պարտքերը, կամ վաղը մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Պապիկյանը հայրը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը։

Նշենք, որ խանութն աշխատացնում է անձամբ Սուրեն Պապիկյանի հայրը:

Կիսվել էջում