Մամուլ

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում 9-ամյա տղա է մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Աղասյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9-ամյա Հայկ Տ․-ն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզից՝ «Արարատ» բժշկական կենտրոնից՝ «տերմինալ վիճակ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել էջում