Մամուլ

Սուրբ Աննա եկեղեցու մոտ քաղաքացիներից գումար խնդրող տղամարդն ունի մեկ երազանք

ArmLur.am-ը Երևան քաղաքի Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեղեցու մոտ հաճախ է հանդիպում մի պապիկի, ով գումար է հավաքում։ Մենք զրուցեցինք նրա հետ՝ իմանալու իր կյանքի պատմությունը.

Մեզ հետ զրույցում Արամ պապը (հարգելի պատճառով անունը փոխված է) պատմեց, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի Սբ. Աննա եկեղեցու տարածքում կանգնում և օգնություն է խնդրում.

«Մարդիկ ինձ լավ են վերաբերվում, չեմ բողոքում, օրական գոնե փորձում եմ գումար հավաքեմ, որ կարողանամ տանս վարձը տամ, ստեղ լինում եմ առավոտյան ժամը 10-ից մինչև 6-ը, գոնե օրական 3000-4000 դրամ հավաքում եմ»:

Ապրում է Երևանի Էրեբունի համայնքում, Սպիտակի երկրաշարժի հետևանքով ունի 2-րդ կարգի հաշմանդամություն: Գումար հավաքելուց բացի ստանում է նաև 16.000 դրամ հաշմանդամության թոշակ:

«Տանս վարձը 80.000 դրամ է, ապրում ենք ես, կինս ու տղես: Կինս մաքրուհի ա, աշխատում ա հիվանդանոցում, տղես ծառայում է բանակում, ժամկետային զինծառայող ա»:

Լինում է նաև, երբ ունենում է բեռնատար դատարկելու աշխատանքի առաջարկ, որը սիրով ընդունում է, որ ավել գումար աշխատի՝ չնայած նրան, որ իրեն 4000-5000 դրամ է հասնում:

Արամ պապիկի գլխավոր նպատակը՝ գումար հավաքելն է ու տուն գնելը:

Կիսվել էջում