Մամուլ

Սոնա Աղեկյանն աջակիցների հետ ավելներով քաղաքապետարանի դիմաց է․ Տեսանյութ

Երեևանի ավագանու նախկին անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանն աջակիցների հետ բողոքի ակցիա է անցկացնում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի լուծել աղբի խնդիրը:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ավելներ են բերել: Աղեկյանը նշեց, որ ավելները բերել են,  որպեսզի մաքրեն մայրաքաղաքը, և հավելեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու:

Սոնա Աղեկյանը բարձրախոսով հայտարարեց. «Երևանում աննախադեպ աղբ է, և աննախադեպ գարշահոտություն է տիրում: Մարդիկ գարշահոտությունից տարբեր հիրվանդություններ են ձեռք բերել և անընդհատ Շտապօգնության մեքենաներով գնում են ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին երբ որ խոսում ենք, քաղաքապետը ջայլամի քաղաքականություն է վարում և չի պատասխանում այս մեղադրանքներին:

Երբ որ  քաղաքապետը գալիս է ասուլիսին և նվնվում, որ նախկին իշխանությունների մեղավորությունն է,  որ իրավիճակը չի շտկվում, ապա մենք էլ ասում ենք` ինչու նախորդ իշխանություններին չեք կանչում պատասխանատվության»:

Կիսվել նյութով