Մամուլ

Սոթքում զոհված Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր, 25 օրյա վարժանքների մասնակից

Սոթքում զոհված Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր, 25 օրյա վարժանքների մասնակից

Այս մասին իր էջում պատմում է Սյուզի Բադոյանը։

Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանն է, Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր։ 1986 թ ծնված, կիսատ կյանք թողած։ Արսենի մասին շատ դրական, միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում։

Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ` Իրինայի հետ երրորդ զավակի ծնվելուն էին սպասում։

25 օրյա վարժանքների մասնակից էր, օգոստոսի 15-ին էին ՄՈԲ- ով տարել Գեղարքունիք:

Պարզ ընտանիքից էր, հողագործ ու ընտանիքի միակ եկամուտ բերողն էր, ապրում էին ծնողների հետ

Լույս իջնի ձեր շիրիմներին, տղերք։

Ամոթ մեզ

Կիսվել էջում