Մամուլ

Սոթքի ոսկու հանքի մեծ մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է հիմա. Սոթքի համայնքապետ

Սոթքի ոսկու հանքի մեծ մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է հիմա. Սոթքի համայնքապետ

168.am-ը գրում է․ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից մի քանի շաբաթ անց ադրբեջանական զինուժը հայտնվել էր Սոթքի հանքավայրի տարածքում՝ ժամանակ տալով աշխատակիցներին դուրս գալ հանքավայրից: Հայտարարության ստորագրումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն սահմանների որոշման աշխատանքներն ամեն անգամ անակնալի են բերում հանրությանը:

Մեխանիկորեն՝ GPS կամ GOOGLE քարտեզներով իրականացվող սահմանների որոշումը, մարդկանց կենսական իրավունքները լրջորեն վտանգելու, ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել:

Այս արձանագրումն արել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Գեղարքունիքի մարզ այցից հետո: Երեկ էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ խնդիրներ կան Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կուտ, Նորաբակ, Շատվան, Տրետուկ համայնքներում:

Սոթք

Այսօր 168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը ասաց, որ այս պահին համայնքի բնակիչների մոտ ամեն բան կարծես նորմալ է, բոլորը զբաղված են իրենց աշխատանքով:

Խոսելով Սոթքի հանքավայրի շահագործման մասին, որը, ադրբեջանցիների՝ հանքատարածք մտնելուց հետո որոշ ժամանակ չէր շահագործվում, համայնքի ղեկավարը նշեց.

«Ոսկու հանքի հետ կապված՝ ասեմ, որ մասնակի է աշխատում, որովհետև հիմա մեծ մասն ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին: Դա դեռ ժամանակավոր, դեռ վերջնական սահմանները չէ, բայց այս պահին մասնակի է աշխատում դրա պատճառով:

Աշխատակիցների ինչ-որ մասը հիմա չեն գնում աշխատանքի, բայց ազատված էլ չեն, հիմնարկը պահում է իրենց, մինչև երևի հասկանան՝ ինչ է լինում, ինչ մասշտաբի կարող են աշխատել: Բայց այս պահին աշխատողները մնում են դեռ գործի մեջ»:

Սոթք ոսկու հանք

Հարցին, թե արդյո՞ք համայնքի ղեկավարը տեղյակ է՝ երբ և ինչպես են իրականացվելու սահմանների հստակեցման աշխատանքները, Հակոբ Ավետյանը պատասխանեց.

«Շատ հստակ չեմ կարող ասել, բայց իմ իմացած տեղեկություններով՝ մայիսից պետք է ինչ-որ հանձնաժողովներ լինեն՝ եռակողմ, նաև Ռուսաստանի միջամտությամբ, նոր այդ սահմանների հարցը պետք է որոշվի: Դա՝ իմ իմացածով»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում

Կիսվել էջում