Մամուլ

Սոթքի հատվածում ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

Սոթքի հատվածում ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

Սոթք

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր»:

Կիսվել էջում