Մամուլ

Սյունիքում բանակցությունները սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

Սյունիքում բանակցությունները սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկել են բանակցությունները: «Բանակցությունները սկսել են ժամը 15:00-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,- Sputnik Արմենիային հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

«Երեկվա բանակցություններն արդյունք չեն տվել, սպասում ենք այսօրվա բանակցություններին, որին մասնակցելու է նաեւ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ադրբեջանցիները Ակներ գյուղի վերեւի մաս են առաջացել, որի հետեւանքով Գորիս քաղաքն ընկնում է նրանց անմիջական նշանառության տակ»,-ասաց նա:

akner

Փոխքաղաքապետը նշեց, որ մարզի բնակչությունը վախեցած չէ, ուղղակի անորոշ վիճակի մեջ է գտնվում այս պահին:

Կիսվել էջում